Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սերժ Սարգսյանը մեկնում է ԱՄՆ

Սերժ Սարգսյանը մեկնում է ԱՄՆ
23.09.2014 | 15:33

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ՝ Նյու Յորքում մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին, որտեղ հանդես կգա ելույթով: ՀՀ նախագահը հանդիպումներ կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի, մի քանի պետությունների ղեկավարների հետ: Սերժ Սարգսյանն այցի օրերին ելույթով հանդես կգա Կոլումբիայի համալսարանում: Նախատեսվում են հանդիպումներ ԱՄՆ-ի միջազգային հարաբերությունների ոլորտում առաջատար փորձագետների, Ազգային էթնիկ կոալիցիոն կազմակերպությունների (NECO) նախագահ Նասեր Քազեմինիի հետ: Հանրապետության նախագահը ԱՄՆ-ում կմասնակցի «ԱրմԹեք-2014» համաժողովի բացմանը, կհանդիպի հայկական համայնքի հետ:

Դիտվել է՝ 888

Մեկնաբանություններ